Գլխավոր Ավելին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում անցկացվել է օբյեկտային վարժանք

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում անցկացվել է «Անձնակազմի և հիվանդների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք։

Վարժանքի նպատակն էր ստուգել քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) պլանի իրատեսությունը, կատարելագործել ինստիտուտի ղեկավար կազմի և ՔՊ կազմավորումների (Փրկարարական, Բուժօգնության, Հակահրդեհային, Ինժեներական, Հետախուզական և Անհատական պաշտպանական միջոցների բաշխման) ունակությունները արտակարգ իրավիճակի կամ դրա սպառնալիքի, զինված հարձակման և դրա անմիջական վտանգի, ինչպես նաև օդային տագնապի ավարտի դեպքում, աշխատակիցների և բուժառուների պաշտպանության միջոցառումների գործում, ինչպես նաև ուսումնասիրել այս բուժհաստատության աղետների ռիսկի կառավարման` ԱՌԿ պլանի իրատեսությունը:

Իրականացվեցին օդային տագնապի մասին հիվանդանոցի ղեկավար կազմի և անձնակազմի ազդարարում, անձնակազմի և այցելուների տարհանում դեպի ՔՊ պաշտպանական ստորգետնյա հատուկ կառույց (ապաստարան), պայմանականորեն կլինիկական խոցված մասնաշենքի, թթվածնի կայանի և կաթսայատան հոսանքազրկում, Փրկարարական կազմավորման ուժերով տուժածների դուրսբերում մասնաշենքերից, ծագած հրդեհների օջախների մեկուսացում և մարում:

Բուժօգնության խումբը տուժածներին ցուցաբերեց առաջին օգնություն ու տեղափոխեց համապատասխան բաժանմունքներ:

Միջոցառման ավարտին ամփոփվեցին իրականացված աշխատանքները, որի ընթացքում տրվեցին հանձնարարականներ ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման համար։

Ուսումնավարժությանը ներկա են գտնվել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, որոնք էլ արդյունքները գնահատվեցին «բավարար»:

Նշենք, որ այն իրականացվել է՝ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ․ հունվարի 22-ի թիվ 46-Ն որոշման դրույթներով և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2025թ․ հոկտեմբերի 29-ի «Օբյեկտային վարժանքի նախապատրաստման և անցկացման մասին» թիվ 992-Լ հրամանի:

×
facebook sharing button facebook